Իրանի հարձակման դեպքում Իսրայելին մեր աջակցությունը կլինի երկաթյա. Բայդեն

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ Իրանը սպառնում է Իսրայելի վրա «լուրջ հարձակումով»։ ԱՄՆ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած օր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանք կարծում են, որ Թեհրանը կարող է պատասխանել ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի վրա իրականացված հարձակմանը, որը հանգեցրեց իրանցի բարձրաստիճան զինվորականների մահվան։

«Նրանք սպառնում են լուրջ հարված հասցնել Իսրայելին։ Ինչպես ես ասացի վարչապետ Նեթանյահուին՝ Իրանի և նրա վստահված անձանց այս սպառնալիքներից Իսրայելի անվտանգությունն ապահովելու մեր հանձնառությունը երկաթյա է: Թույլ տվեք ևս մեկ անգամ ասել՝ երկաթյա է: Մենք մտադիր ենք հնարավոր ամեն ինչ անել Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Վաշինգտոնում աճում են մտավախությունները Թեհրանի պաշտոնյաների կողմից կիրառվող ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանության առնչությամբ, ովքեր խոստացել են վրեժ լուծել Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա իսրայելական ավիահարվածի համար, որի հետևանքով սպանվել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի յոթ բարձրաստիճան զինվորներ:

Սպանվածների թվում է նաև բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին, որը կարևոր գործիչ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերում։ Այս ուժերը պատասխանատու են արտասահմանյան գործողությունների համար: Սպանվել է նաև նրա տեղակալը՝ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։ Այս հարձակման համար Իրանն ու Սիրիան մեղադրել են Իսրայելին, որը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ մեղադրանքները։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի մահմեդականների սուրբ ասմվա՝ Ռամադանի ավարտին նվիրված ելույթում ասել է, որ Իսրայելը «պետք է պատժվի և կպատժվի» Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար: