ՆԳՆ-ից մասնակցել են «Եվրոպական Միության հետ վիզայի ազատականացման գործընթացի վրացական փորձի դիտարկում» աշխատաժողովին

Լուրեր

07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Բոլորը

Ապրիլի 8-ից 10-ը Վրաստանում տեղի է ունեցել «Եվրոպական Միության հետ վիզայի ազատականացման գործընթացի վրացական փորձի դիտարկում» աշխատաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Արդարադատության և Արտաքին գործերի նախարարությունների ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Աշխատաժողովն իրականացվում էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED)։

Միջոցառման առաջին օրը մասնակիցներն այցելել են Վրաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն: Աշխատանքային հանդիպում են ունեցել Հանրային ծառայությունների զարգացման գործակալության և Միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են կենսաչափական փաստաթղթերի անվտանգությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, միգրացիայի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր։

Մասնակիցները Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների պալատում ծանոթացել են կենսաչափական փաստաթղթերի թողարկման գործընթացին, ծառայությունների մատուցման միասնական համակարգին փաստաթղթերի շրջանառությանը տրամադրման գործընթացներին:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև ԵՄ հետ Վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկին եւ ընդհանուր պլանավորմանը, գործընթացի աշխատանքային հիմնական հարցերին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, քննարկվել են օրինական և աշխատանքային միգրացիայի վրա վիզաների ազատականացման ազդեցությունը, օրենսդրական կարգավորումներն ու փոփոխությունները։

Աշխատաժողովի վերջին օրը մասնակիցները հանդիպել են Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչության աշխատակիցների հետ: Քննարկվել են սահմանների համալիր կառավարման, միգրացիոն հոսքերի կառավարման, ապաստանի և ռեադմիսիայի, անօրինական միգրացիայի կազմակերպման և թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքերը։