Օրենբուրգի ջրհեղեղի արբանյակային պատկերներն են հրապարակվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Արբանյակային լուսանկարներ են հրապարակվել, որոնք ցույց են տալիս Օրենբուրգի շրջանում հեղեղումների հետևանքները, գրում է Meduza-ն։

Պատկերները պատրաստել է ամերիկյան Maxar Technologies ընկերությունը, որy կոմերցիոն արբանյակային նկարահանումներ է իրականացնում։

Ապրիլի 10-ին ներկայացված պատկերներում Օրենբուրգի մարզի մի քանի բնակավայրեր են, այդ թվում՝ շրջանի վարչական կենտրոն Օրենբուրգը։ Նկարներն արվել են ապրիլի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում։

Տեղի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ Ուրալ գետի ջրի մակարդակը բարձրացել է 81 սանտիմետրով՝ հասնելով 978 սանտիմետրի։ Ապրիլի 9-ի երեկոյան տեղական ժամանակով 22:00-ին Ուրալում ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը՝ 930 սանտիմետրը։ Ըստ փորձագետների՝ ապրիլի 10-ին ջրի մակարդակը կբարձրանա ևս 30-ից 70 սանտիմետրով:

Իշխանությունները հեղեղումների գոտում բնակիչներին կոչ են արել շտապ լքել իրենց տները: