20 տարի Լավրովն ու Պուտինը տեսել են պաշտոնյայի տեսակ, որը պատրաստ է հանձնել ժողովրդի շահը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
19.10.2026 | 12:59
Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն
19.10.2026 | 12:50
«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
19.10.2026 | 12:32
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին
19.10.2026 | 12:21
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը
19.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՀՀ միջազգային հեղինակության մասին // Ադրբեջանի արտահանումն այս տարի ՀՀ՝ 23,5 մլն դոլար․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում անհավասար իրավիճակ է, քանի որ Կառավարության և հասարակության մի զգալի մասն այդ հարաբերությունների մասին ունի մեկ այլ կարծիք, իսկ հասարակության առավել նվազ հատվածը, որի կազմում են հիմնականում նախկին իշխանավորները՝ այլ։

«Հետաքրքրական է, որ այդ նվազ հատվածի՝ բևեռի մեծ մասը գտնվում է Ազգային ժողովում և զբաղեցնում է բարձր պաշտոններ։ Մեր դիվանագիտական կորպուսը ևս ամբողջապես թարմացված և փոփոխված չէ, որի հետևանքով աշխարհը լավ չի պատկերացնում, թե ի՞նչ է կատարվել Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ»,- այսօր «Հայ-ռուսական հարաբերություններ․ նոր հնարավորություններ, թե՞ ճգնաժամ» թեմայով քննարկման ժամանակ ասաց  «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Վերջինս նկատեց, որ Ռուսաստանի հետ մենք պետք է աշխատենք և բացատրենք, թե ինչ է իրենց սպասում, ինչ է սպասում նաև մեզ, որպեսզի չստացվի այնպես, որ նրանք տակտիկական հարց լուծեն, որի արդյունքում կարող ենք մենք տուժել։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների  վերջին փուլի մասին՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ 20 տարի ՌԴ-ն աշխատել է ՀՀ-ի հետ մեկ այլ քաղաքականությամբ, Լավրովն ու Պուտինը 20 տարի տեսել են հայ իշխանավորի՝ անգրագետ, պատրաստ հանձնել հայ ժողովրդի շահերը, իսկ հիմա եկան նոր երիտասարդ ուժեր, որոնք այդ տարբերակով չեն մտածում։ «Նորմալ է, կմարսեն, ժամանակ է պետք տալ»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։