Բայդենը «սխալ» է անվանել Գազայում Նեթանյահուի քաղաքականությունը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գազայի հատվածում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը սխալ է անվանել, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես կարծում եմ, որ այն, ինչ նա անում է, սխալ է»,- ասել է Բայդենն ամերիկյան Univision հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահը նաև քննադատել է ապրիլի սկզբին իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակումը և Գազայի հատվածում World Central Kitchen (WCK) մարդասիրական կազմակերպության ավտոշարասյան վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել են կազմակերպության յոթ ամերիկացի աշխատակիցներ։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հաստատել է, որ հարվածը սխալ է եղել և իրականացվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։

Բայդենն Իսրայելին կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում և լիարժեք մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովել Գազայի հատված «առաջիկա վեցից ութ շաբաթների ընթացքում»:

ԵՄ-ն ևս քննադատել է Իսրայելին։ Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ էր արել հետաքննություն անցկացնել և դատապարտել էր Իսրայելի հարձակումը մարդասիրական ավտոշարասյան վրա։