Բանակցություններում չի կարելի վստահել ՌԴ-ին․ ՆԱՏՕ-ի պաշտոնյա

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանին չի կարելի վստահել, երբ խոսքը վերաբերում է խաղաղ բանակցություններին։ Բրիտանական LBC ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե նույնիսկ նրանք [Ռուսաստանի իշխանությունները] ի վերջո սկսեն խոսել խաղաղության մասին, դա կլինի ոչ թե որպես այդպիսին խաղաղության, այլ զինադադարի, վերազինման և հետագա վերադարձի մասին»,- ասել է նա:

Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնյայի՝ դաշինքի անդամները վերջին տարիներին «անտեսել են պաշտպանությունը», ինչի արդյունքում երկրները, այդ թվում՝ Բրիտանիան, անպատրաստ են հնարավոր պատերազմին։

«Մենք անտեսել ենք պաշտպանությունը, քանի որ հավատում էինք, որ ավելի հանգիստ աշխարհում ենք ապրում: Եվ հիմա արթնանում ենք նոր իրականությունում»,- ասել է նա՝ հավելելով, որ «ոչ ոք լիովին պատրաստ չէ» ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային հակամարտության հայտարարմանը։

Ջոանեն անխուսափելի է անվանել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև վստահություն հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել դաշինքի հետ, նույնիսկ եթե Դոնալդ Թրամփը հաղթի գալիք նախագահական ընտրություններում։