Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը բարձրացել է 81 սմ-ով՝ հասնելով 978 սմ-ի: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները՝ հղում անելով հիդրոօդերևութաբանական կենտրոնին, գրում է Meduza-ն։

Ապրիլի 9-ին տեղական ժամանակով 22:00-ին Ուրալում ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը՝ 930 սանտիմետրը։ Ըստ փորձագետների՝ ապրիլի 10-ին ջրի մակարդակը կբարձրանա ևս 30-ից 70 սանտիմետրով:

Իշխանությունները հեղեղումների գոտում բնակիչներին կոչ են արել շտապ լքել տները: Նշվում է նաև, որ Սաքմարա գետի ջրի մակարդակը վերջին 24 ժամվա ընթացքում բարձրացել է ութ սանտիմետրով և այժմ կազմում է 813 սանտիմետր․ վտանգավոր սահմանը 870 սանտիմետրն է։

Առավոտյան ժամը 9-ի դրությամբ՝ Օրենբուրգում ջրի տակ է անցել 2392 հողատարածք և 1910 տնային տնտեսություն։ Գիշերը ջրի տակ է անցել մոտ 300 տուն։ Ժամանակավոր տեղավորման կենտրոններում 58 մարդ կա, այդ թվում՝ 22 երեխա։ Շրջանի չորս գյուղերում որոշել են անջատել ջուրը տրանսֆորմատորային ենթակայանի հեղեղման պատճառով։ Ջրհեղեղի պատճառով Օրենբուրգի իշխանություններն անջատել են կապը և էլեկտրաէներգիան «Դուբովայա Ռոշչա» առողջարանում, որը գտնվում է քաղաքից 20 կիլոմետր հեռավորությամբ՝ Ուրալ գետի վրա։

Հավելենք, որ Օրենբուրգի մարզում ջրհեղեղի պատճառով ապրիլի 4-ից արտակարգ դրության ռեժիմ է գործում։