Լիտվայում ձերբակալվել է ՌԴ դեսպանատան վրա հարձակման մեջ կասկածվողը

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վիլնյուսում ձերբակալվել է Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման մեջ կասկածվողը, հայտնում է Delfi-ն։

Ապրիլի 7-ի գիշերը անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել ՌԴ դեսպանատան շենքի վրա, ապրիլի 8-ի գիշերը նա կրկնել է իր արարքը։ Ոստիկանության տվյալներով՝ վնասվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքի պատը։

Ձերբակալվածի անունը չի հաղորդվում։ Աղբյուրը գրում է, որ նա 1974 թվականին ծնված տղամարդ է, նախկինում ևս «հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում»։

Մարտին նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Մոլդովայում։ 54-ամյա տղամարդը երկու «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել Քիշնևում ՌԴ դեսպանատան տարածքի վրա, որտեղ ընտրատեղամաս էր բացվել՝ նախագահական ընտրություններում քվեարկելու համար։ Նրան բերման էին ենթարկել։

Ձերբակալվածը Մոլդովայի քաղաքացի է։ Նա պնդել է, որ նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Հարցաքննության ժամանակ տղամարդն իր գործողությունները բացատրել է նրանով, որ դժգոհ է ՌԴ իշխանությունների գործողություններից։