Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է «ստի պատճառով Ռուսաստանի հետ բանակցությունների անհնարինության» մասին

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Ֆրանսիան շահագրգռված չէ Ռուսաստանի հետ երկխոսությամբ այն բանից հետո, երբ Մոսկվան խեղաթյուրել է Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուի խոսքերը։

«Այս պահին մեր շահերից չի բխում ռուս պաշտոնյաների հետ քննարկումները, նրանց կողմից ներկայացված մամուլի հաղորդագրություններն ու զեկույցները սուտ են»,- France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

Նա հավելել է, որ երկրների միջև պետք է վերականգնվի վստահությունը՝ ապագայում հնարավոր երկխոսության համար։

Անցյալ շաբաթ Reuters-ը, հղում անելով ֆրանսիական կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ Ֆրանսիան, ի հեճուկս Ռուսաստանի հայտարարությունների, երկու երկրների պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի ժամանակ «երկխոսության պատրաստակամություն» չի հայտնել՝ Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն Լըկորնյուի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի թեման։ Հաղորդվում էր, թե այս բանակցությունների ընթացքում նշվել է հակամարտությունը լուծելու «երկխոսության պատրաստակամությունը»։

Իր հերթին, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Լըկորնյուն Շոյգուի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմը։ Մասնավորապես, ֆրանսիացի նախարարը կրկնել է, որ Փարիզը դատապարտում է ռուսական ներխուժումը և կաջակցի Կիևին «այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի եվրոպական մայրցամաքում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար»։

Միևնույն ժամանակ, Շոյգուի զանգի պատճառն ու քննարկման հիմնական թեման «Կրոկուս սիթի հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունն է եղել, որը 145 մարդու կյանք է խլել։ Լըկորնյուն համերաշխություն է հայտնել հարձակման զոհերի հարազատներին, որի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ի բջիջը, և հայտարարել է Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար։

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Փարիզը չունի որևէ տեղեկություն, որը վկայում է «Կրոկուս»-ում հարձակման մեջ Ուկրաինայի մասնակցության մասին, և կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ դադարեցնել այս թեման շահարկել պատերազմամետ տրամադրությունների ամրապնդման համար։

Սա նախարարների առաջին ուղիղ խոսակցությունն էր 2022 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Շոյգուն զանգահարել էր արևմտյան երկրներից իր գործընկերներին՝ պնդելով, թե Ուկրաինան, իբր, ցանկանում է պայթեցնել «կեղտոտ» միջուկային ռումբը։ Դրանից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները ստուգել են Ռուսաստանի կողմից մատնանշված երեք ուկրաինական օբյեկտներ, սակայն այնտեղ նման զենքի ստեղծման նշաններ չեն հայտնաբերել։