Ինչն է եղել Զովասարում տեղի ունեցած պայթյունի պատճառը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/832969/

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Զովասար գյուղում տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքի առթիվ, երկու անձ ձերբակալվել է։ Օգոստոսի 20-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում տուն են պայթեցրել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ պայթյունը տեղի է ունեցել բնակելի տան դռան մոտ, որի հետևանքով վնասվել է տան մուտքի դուռը և պատուհանի ապակին։ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը։ Մասնավորապես՝ նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլին Արագածոտնի մարզում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել են Զովասար գյուղի բնակիչներ Ն.Մանուկյանը և Ա.Կիրակոսյանը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի՝ վարորդի ինքնությունը, ով ևս Զովասար գյուղի բնակիչ է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2017 թվականի օգոստոսին ուղարկվել դատարան, որտեղ հիմնավորված է համարվել առաջադրված մեղադրանքը, և 07.07.2018թ. դատավճռով մեղադրյալը դատապարտվել է ազատազրկման։ Նշված ավտովթարից հետո լարված հարաբերություններ են ձևավորվել մեղադրյալի և տուժողի ընտանիքների միջև։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ավտովթարի զոհ դարձած Ա.Կիրակոսյանի մերձավոր երկու ազգական 2018 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 01։50-ի սահմաններում, գնացել են դատապարտված վարորդի՝ իրենց համագյուղացու տան մոտ և նռնակ նետելով տան մուտքի դռան մոտ՝ պատճառել գույքային վնաս։ Դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կասկածյալները ձերբակալվել են և հարցաքննվել։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հավանաբար պայթուցիկ սարքի մետաղյա բեկորներ, ինչպես նաև պայթյունի հավանական օջախից վերցվել է հողի նմուշ և դրանցով նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն: Ձեռնարկվում են համապատասխան քննչական և քրեադատավարական գործողություններ՝ նռնակի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: