Մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։ Փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում ներկայացվում են ինչպես Պենդերեցկու‚ այնպես էլ մեր օրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ․ տեղեկացնում են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբից։

Փառատոնը բացվեց Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ տաղանդավոր ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը՝ կատարելով հայկական արմատներով լեգենդար լեհ կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտը‚ այնուհետև նվագախմբի կատարմամբ հնչեց «Կորեական» թիվ 5 սիմֆոնիան։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար‚ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է‚ որ Պենդերեցկին երաժշտության մեջ ժամանակակից նոր լեզվի‚ նոր մտածելակերպի ստեղծողն է։ Մաեստրոն ընդգծում է‚ որ մեր երկրի‚ մեր մշակութային օրակարգի համար շատ կարևոր է ունենալ Պենդերեցկու անունը կրող փառատոն։ Հայաստանը‚ անցկացնելով Պենդերեցկու անվան փառատոն‚ արտահայտում է իր հոգևոր կապը կոմպոզիտորի հետ։

Ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը‚ որ երկրորդ անգամ է համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ‚ նշում է‚ որ ինքը կատարել է Պենդերեցկու բազմաթիվ ստեղծագործություններ‚ ձայնագրել։ Ընդ որում‚ կատարել է ոչ միայն նրա սիմֆոնիկ‚ այլև կամերային գործերը։

Ըստ ջութակահարուհու՝ Պենդերեցկու երաժշտությունը շատ գեղեցիկ է‚ ազդեցիկ‚ հզոր‚ քնարական‚ սրտառուչ‚ և ունկնդիրը շատ լավ է ընկալում ու հասկանում նրա մեղեդին։ «Որպես մենակատար՝ ես մեծ հաճույք եմ ստանում նրա արվեստից։ Ամեն անգամ սիրով եմ կատարում նրա ստեղծագործությունները»‚- ասում է Ջու-Յոնգ Բեքը։