Թուրքիան քայլեր կձեռնարկի Իսրայելի դեմ` Գազա մարդասիրական օգնության մուտքն արգելափակելու պատճառով․ Հաքան Ֆիդան

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան հասնելու է Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի ապաշրջափակմանը և հրադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա հայտնել է, որ Թուրքիան որոշել է մի շարք միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ, որոնք ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Թել Ավիվը չի ապահովել մարդասիրական օգնության անարգել մատակարարումը Գազայի բնակիչներին և հրադադար չի հայտարարել։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դիմել է Գազա մարդասիրական օգնությունը օդով ուղարկելու հարցով, սակայն Իսրայելը մերժել է նախաձեռնությունը՝ չնայած փաստին, որ այն հավանության է արժանացել Հորդանանի կողմից։

«Ոչ մի արդարացում չկա, որ Իսրայելն արգելափակում է Գազայի բնակչությանն օգնություն հասցնելու՝ Թուրքիայի փորձերը։ Այս իրավիճակում մենք որոշել ենք մի շարք նոր միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։ Այս միջոցառումներն արժանացել են մեր նախագահի հավանությանը։ Դրանք կիրականացվեն քայլ առ քայլ և առանց հապաղելու։ Մեր համապատասխան կառույցները դրանց մասին տեղեկատվությունը կհասցնեն հանրության ուշադրությանը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ Թուրքիան այն երկու երկրներից մեկն է, որոնք ամենաշատ օգնությունն են ուղարկում Գազա․ օգնության ծավալը, որն Անկարան ծովով և օդով ուղարկել է Եգիպտոս՝ Գազա հետագա առաքման համար, գերազանցել է 42 հազար տոննան։