Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղափոխվել է ադրբեջանական Բարդա
Կարմիր խաչի միջազային կոմիտեն Արցախում իր գործունեությունն իրականացնելու է Ադրբեջանի Բարդա քաղաքից։ Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան տեղական լրատվամիջոցներին ասել է, որ Արցախում գործունեությունն այսուհետ իրականացվելու է Բարդայի գրասենյակից։
Ստեփանակերտի գրասենյակը փակվել է։
Նշենք, որ պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմից հետո և Արցախում իրականացրած հայաթափումից ու էթնիկ զտումից առաջ մեծ ջանքեր էր գործադրում՝ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը Բաքվի գրասենյակին ենթարկեցնելու, իսկ ավելի ուշ՝ նաև փակելու ուղղությամբ։