Ուկրաինան ներգրավված չէ Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումներին

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը հայտարարել է, որ Ուկրաինան ներգրավված չէ օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումներին, որոնք վերջին շրջանում հաճախակի են դարձել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիրակի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանի տարածքում անօդաչու թռչող սարքի պայթյունի մասին՝ չհստակեցնելով, թե հակամարտության որ կողմն է այն գործարկել։

Ավելի ուշ Գրոսսին հայտնել է առնվազն երեք ուղիղ հարվածների մասին Զապորոժիեի ԱԷԿ-ի ռեակտորի հիմնական պաշտպանիչ կառույցին՝ կայանի վրա հարձակումներն անվանելով անխոհեմ և խոշոր միջուկային վթարի վտանգը զգալիորեն մեծացնող:

«Ուկրաինան ներգրավված չէ որևէ զինված սադրանքների մեջ Ռուսաստանի կողմից օկուպացված ԶԱԷԿ-ի տարածքում։ Ագրեսոր պետությունը կրկին վտանգի տակ է դնում միջուկային օբյեկտը, խաղաղ բնակչությանը և շրջակա միջավայրն ամբողջ Եվրոպայում»,- «Ուկրաինսկայա պրավդա»-ին ասել է Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

Զապորոժիեի ատոմակայանը 2022 թվականի գարնանից օկուպացված է ռուսական զորքերի կողմից և պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների, ինչի համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են միմյանց։