Ղազախստանի բանկերը դանդաղեցրել են ՌԴ-ից փոխանցումների մշակումը

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Ղազախստանի բանկերը դանդաղեցրել են Ռուսաստանից ստացվող փոխանցումների մշակումը՝ արևմտյան երկրորդական պատժամիջոցների վտանգի պատճառով, գրում է Lenta-ն։

Հաղորդվում է, որ փետրվարի վերջից Ռուսաստանից Ղազախստան վճարումների ժամկետները սկսել են հասնել 2-3 շաբաթվա։ «Опорa России»-ի փոխնախագահ Նիկոլայ Դունաևն ասել է, որ խնդիրներ են առաջանում ինչպես դոլարով, այնպես էլ ազգային արժույթով գործարքների հետ կապված։ Ընդ որում, որոշ բանկեր ընդհանրապես հրաժարվում են աշխատել ռուսական կողմի հետ։

Ապրիլի 3-ից էլ Ղազախստանի բանկերը դադարեցրել են ռուսական «Միր» համակարգի քարտերի սպասարկումը՝ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների մտավախության պատճառով։ Պետական ​​կարգավորիչը բացատրել է, որ նման առաջարկություններ չի արել, և երկրի վարկային հաստատություններն ինքնուրույն են որոշում կայացնում որոշակի վճարային համակարգում մասնակցության վերաբերյալ՝ հաշվարկելով հնարավոր օգուտներն ու ռիսկերը։

Ղրղզստանի բանկերը նույնպես դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը։ Ազգային բանկը վստահեցրել էր, որ երկու երկրների բանկերի միջև փոխանցումների հնարավորությունը կպահպանվի նույնիսկ հանրապետությունում ռուսական քարտերի անջատումից հետո։

Հիշեցնենք՝ մարտի 30-ից «Միր» քարտերը չեն սպասարկվում նաև Հայաստանում՝ բացառությամբ «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքի։