Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կպարտվի պատերազմում․ Զելենսկի

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է Ռուսաստանի դեմ պատերազմում Կիևի պարտության հնարավորության մասին, եթե ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չտա ռազմական օգնության փաթեթին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե Կոնգրեսը չօգնի Ուկրաինային, Ուկրաինան կպարտվի պատերազմում»,- հայտարարել է Զելենսկին United24 հարթակում տեսակոնֆերանսի ժամանակ։

Նա նշել է, որ առանց ԱՄՆ-ի աջակցության  դժվար կլինի հաղթել կամ նույնիսկ գոյատևել որպես երկիր։ Զելենսկին նաև զգուշացրել է՝ եթե Ուկրաինան պարտություն կրի, Ռուսաստանի Դաշնությունը կհարձակվի «մյուս պետությունների վրա»։

Ապրիլի 6-ի հարցազրույցում էլ Զելենսկին ասել էր, որ ուկրաինական բանակը զինամթերքի դեֆիցիտի պատճառով զրկված է Ռուսաստանի դեմ հակահարձակման հնարավորությունից։ Նա նաև ասել էր, որ Ուկրաինան 25 ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի կարիքն ունի՝ ՌԴ զանգվածային հարձակումներից օդը փակելու համար, մասնավորապես, Խարկովում, որը գտնվում է «ռուսական մշտական տեռորի թիրախում»։

Ուկրաինային ռազմական օգնության նոր ֆինանսավորման փաթեթը չի համաձայնեցվում ԱՄՆ Կոնգրեսում 2023 թվականի աշնանից ի վեր։ Փետրվարի 13-ին դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, հավանություն էր տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95,3 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու օրինագծին։ Դրանից Կիևը պետք է ստանա 60,06 միլիարդ դոլար։ Բայց այն կարող է չհաստատվել Ներկայացուցիչների պալատում, որտեղ մեծամասնություն ունի Հանրապետական ​​կուսակցությունը։