«Կրիտիկական իրավիճակ» Օրսկում․ քաղաքը շարունակում է հեղեղվել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ռուսական Օրենբուրգի շրջանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Օրսկը, շարունակում է հեղեղվել Ուրալ գետի ջրերով, որի մակարդակը ջրհեղեղի ժամանակ բարձրացել է ռեկորդային մակարդակի օդերևութաբանական դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում։ Ամբարտակները չեն կարողացել դիմանալ ջրի ճնշմանը, գրում է BBC-ն։

Հեղեղված քաղաքում զանգվածային տարհանումը շարունակվում է։

Ռուսաստանի 39 շրջաններում ջրի տակ է անցել ավելի քան 6,8 հազար բնակելի շենք, հաղորդում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ջրհեղեղները շարունակում են ազդել 39 մարզերի վրա։ Ավելի քան 6,8 հազար բնակելի շենքեր ջրի տակ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաբարդ իրավիճակը մնում է Օրենբուրգի մարզում։ Ուրալ գետի մակարդակն այստեղ մինչև կիրակի երեկոյան բարձրացել է ինը սանտիմետրով, հաղորդվում է քաղաքապետարանի Telegram-ում։

«Օրենբուրգի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 7-ի երեկոյան Օրենբուրգի մերձակայքում գտնվող Ուրալ գետում ջրի մակարդակը հասել է 864 սմ-ի, վտանգավոր մակարդակը՝ 930 սմ»,- զգուշացնում են քաղաքապետարանից։