Զապորոժիեի ԱԷԿ-ի ռեակտորի պաշտպանիչ պարկուճը վնասվել է․ ՄԱԳԱՏԷ

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանի ռեակտորի պաշտպանիչ պարկուճը վնասվել է անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ հարձակման ժամանակ եղել է «առնվազն երեք ուղիղ հարված» պաշտպանիչ պարկուճին, գրում է Current Time-ը։

«2022 թվականի նոյեմբերին ես ուրվագծեցի ճառագայթաբանական հետևանքներով միջուկային լուրջ վթարի կանխարգելման հինգ հիմնական սկզբունքները․ դրանից հետո առաջին անգամ այսօր Զապորոժիեի ատոմակայանում աշխատող ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հաստատել են, որ առնվազն երեք ուղիղ հարված է հասցվել ատոմակայանի գլխավոր ռեակտորի պաշտպանիչ պարկուճին»,- գրել է Գրոսսին։

Զապորոժիեի ատոմակայանը վերահսկվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից։ «Ռոսատոմը» ավելի վաղ հայտարարել էր, որ ապրիլի 7-ին ատոմակայանի վրա իրականացվել է «աննախադեպ հարձակումների շարք»։ Հաղորդվում էր, որ ժամը 11:38-ին հարված է հասցվել ճաշարանին հարող տարածքին, ապա անօդաչու սարքը հարվածել է բեռները փոխադրելու համար նախատեսված նավահանգստի տարածքին, ևս մեկ հարված ել եղել է ատոմակայանի վեցերորդ էներգաբլոկի գմբեթին։ «Ռոսատոմ»-ի տեղեկություններով՝ վիրավորվել է երեք աշխատակից, որոնցից մեկը՝ ծանր։

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հաստատել են Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքները, այդ թվում՝ վեց ռեակտորներից մեկին հասցված հարվածը, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Հաղորդվել է նաև մեկ տուժածի մասին։