Արգելվել է Արցախ մեկնած գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան

Լուրեր

12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է «սև ցուցակի» մեջ ներառել այն քաղաքական գործիչներին, ովքեր մեկնում են Արցախ։ Այս անգամ պաշտոնական Բաքվի թիրախում է հայտնվել  Բունդեսթագի պատգամավոր  և «Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության» անդամ Ալբերտ Վայլերը։ Վերջինիս մուտքը Ադրբեջան արգելվել է:

Վայլերը ներառված էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղեկցող պատվիրակության մեջ։ Օգոստոսի 23-25-ին Մերկելը կիրականացնի իր անդրկովկասյան այցը՝ մեկնելով Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։

Աղբյուրը նշում է, որ գերմանացի պատգամավորը 2014 և 2016 թվականերին մեկնելով Արցախ, մուտք է գործել «Հայաստանի կողմից օկուպացրած ադրբեջանական տարածքներ»։

Վայլերը նաև Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խառը հանձնաժողովի փոխնախագահն է:

Ադրբեջանը գերմանացի պատգամավորին հայտարարել է որպես «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)։

Աղբյուրը հայտնում է, որ խնդիրը կարգավորելու համար Գերմանիայի արտգործնախարարությունը բանակցություններ էր սկսել Բեռլինում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ, սակայն դրանք ոչ մի արդյունք չեն տվել։