Ուկրաինան շուտով ԱԹՍ-ներ կկիրառի, որոնք կարող են հարվածել Ուրալին և Ռուսաստանի Հեռավոր հյուսիսին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

2024 թվականին Ուկրաինան կարող է սկսել օգտագործել մինչև 2000 կմ և ավելի հեռահարությամբ անօդաչու թռչող սարքեր, ինչի շնորհիվ երկրի զինված ուժերը կկարողանան փոխհատուցել միջին և մեծ հեռահարության հրթիռների պակասը, գրում է BILD-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։

Մինչև 2500 կմ հեռահարություն ունեցող անօդաչու սարքերը մինչև այս տարվա վերջ ուկրաինացի զինվորականներին կարող են մատակարարել միանգամից 10 արտադրողներ։ Միաժամանակ, ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոն մշակել է Sokol-3000 անօդաչու թռչող սարքը, որը կարող է հաղթահարել մինչև 3300 կմ տարածություն:

«Հրթիռներն անցյալում են: Անօդաչու սարքերն ապագան են»,- ասել է Bild-ի աղբյուրը։

Նշվում է, որ եթե տեղեկությունը ճիշտ է, ապա Ուրալը կամ Ռուսաստանի Հեռավոր հյուսիսը կարող են հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի խոցման տարածքում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կկարողանան թռչել, օրինակ, դեպի Մուրմանսկի շրջան, որտեղ կա մոտ 80 ռազմաբազա։ Դրանց թվում է Օլենյա օդանավակայանը, որտեղ տեղակայված են Ուկրաինան հրթիռակոծող ռազմավարական ռմբակոծիչները:

Անցած երեքշաբթի ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարվածներ են հասցրել Թաթարստանում թիրախներին՝ առաջնագծից 1300 կմ հեռավորության վրա։ Հարվածներից մեկն իրականացրել է ուկրաինական արտադրության UJ-22 անօդաչու թռչող սարքը։