Իսրայելը մտադիր է ընդլայնել Գազայի հատված մարդասիրական օգնության հասանելիությունը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Գազայի հատվածին օգնություն հասցնելու համար երկու նոր մարդասիրական միջանցքների բացմանը։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և պահանջել, որ նա միջոցներ ձեռնարկի պաղեստինյան անկլավում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ժամանակավորապես կբացվի Էրեզ անցումը, որը գտնվում է Գազայի հյուսիսային հատվածում։ Բացի այդ, Իսրայելը թույլ կտա Հորդանանից ավելի շատ մարդասիրական մատակարարումներ իրականացնել Քերեմ Շալոմ անցակետով։ Գազայի համար օգնություն կսկսի մատակարարվել նաև Իսրայելի Աշդոդ նավահանգիստ:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ողջունում է Իսրայելի կառավարության այս որոշումները և նշել, որ դրանք պետք է իրականացվեն «արագ և ամբողջությամբ»:

Հինգշաբթի երեկոյան Բայդենը և Նեթանյահուն կես ժամ հեռախոսով զրուցել են, ինչը, Սպիտակ տան հայտարարության համաձայն, անսովոր կոշտ խոսակցություն է եղել:

Երկու երկրների առաջնորդներն առաջին անգամ բանակցություններ են վարել այն բանից հետո, երբ Իսրայելի օդային հարվածը Գազայում սպանել է յոթ արևմտյան կամավորների, ովքեր աշխատում էին World Central Kitchen (WCK) բարեգործական կազմակերպությունում: Նեթանյահուն ասել է, որ զինվորականները «չկանխամտածված հարված» են հասցրել «անմեղ մարդկանց» և խոստացել անել ամեն ինչ, որպեսզի նման բան չկրկնվի։