Եվրոպան ցանկանում է տարածաշրջանում պատերազմ հրահրել․ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները՝ ՀՀ–ԵՄ-ԱՄՆ հանդիպման մասին

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ադրբեջանցի պատգամավորներն անդրադարձել են Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը։ Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն այս համատեքստում խոսել է Իրանի մասին։

«Ինձ մտահոգում է Իրանի լռությունը: 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանն ամեն օր հայտարարություններ էր անում, այսօր այս երկիրը որևէ վերաբերմունք չի արտահայտում տեղի ունեցողի հետ կապված: Օրերս Իրանի խորհրդարանի պատգամավորներից մեկը կոչ արեց հարձակվել Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա։ Փորձեք, եթե համարձակություն ունեք, սպառնալ դեսպանատներին Ամերիկայում կամ Ռուսաստանում»,- ասել է Նովրուզովը։

Մեջլիսի փոխխոսնակ Ֆազաիլ Իբրահիմլին էլ հայտարարել է, թե Եվրոպան ցանկանում է տարածաշրջանում պատերազմ հրահրել։

«Ինչո՞ւ են այս փորձերը, պատասխանը շատ պարզ է՝ Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացում։ Այն, ինչ եղավ Ուկրաինայում, Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները ոչ մի արդյունք չտվեցին»,- ասել է պատգամավորը։

Մեկ այլ պատգամավոր՝ Էլման Նասիրովն էլ հայտարարել է, որ «այսօր Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը լրջորեն կանդրադառնա տարածաշրջանի գործընթացների վրա»։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի դեմ որոշում չի կայացվի։

Պատգամավոր Քյամալ Ջաֆարովն իր հերթին հայտարարել է, թե «Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ավելի, քան երբևէ մոտ են խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի այսօրվա հանդիպումը ցույց է տալիս, որ Արևմուտքն անկեղծ չէ տարածաշրջանում խաղաղության հարցում և փորձում է նոր բաժանարար գծեր և ազդեցության շրջանակներ ստեղծել տարածաշրջանում»։

Նշենք, որ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 14:00-ին։

Էմմա Չոբանյան