Սպիտակ տունը շատ անհանգստացած է «Իսրայելի և Իրանի միջև հնարավոր պատերազմով»

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը «շատ անհանգստացած է» Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրմամբ՝ Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպանատան վրա ավիահարվածից հետո, որը հանգեցրել է զոհերի, գրում է VOA-ն։

Թեհրանը նախազգուշացրել է, որ իրեն «վերապահում է իր օրինական և անօտարելի պաշտպանվելու իրավունքը»՝ այն բանից հետո, երբ երկուշաբթի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարված է հասցվել, որի արդյունքում մի քանի զինվորականներ, այդ թվում՝ երկու բարձրաստիճան հրամանատարներ են սպանվել:

Իրանի իշխանությունները հարձակման համար մեղադրել են Իսրայելին։

Ելույթ ունենալով CNN-ի եթերում՝ Քիրբին ասել է, որ Սպիտակ տունը «մտահոգված է» հարձակման լույսի ներքո Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը լայնամասշտաբ պատերազմի վերածվելու հնարավորությամբ:

«Բոլորս դրան շատ, շատ լուրջ ենք վերաբերվում։ Ոչ ոք չի ցանկանում ականատես լինել այս հակամարտության սրմանը»,- հավելել է նա: