Երեք ամսում գրանցվել է 2935 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ գործունեության արդյունքները

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ապրիլի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ ՓԾ-ից տեղեկացնում են՝ հանրապետությունում գրանցվել է 2935 արտակարգ դեպք, պատահար, որից 1214-ը՝ հրդեհի, 924-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, 491-ը՝ թունավորման, 27-ը՝ փլուզման, 11-ը՝ պայթյունի, 2026-ը՝ կենցաղային և այլ դեպքեր։ Հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում, ինչի հետևանքով այրվել է մոտ 639.6 հա տարածք։

«Խորհրդակցությանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։

Խորհրդակցության ընթացքում ՆԳ ՓԾ տնօրենին ներկայացվեցին 2024 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ Փրկարար ծառայության գործունեության արդյունքները, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման և արձագանքման արդյունավետ կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքները։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 2935 արտակարգ դեպք, պատահար, որից 1214-ը՝ հրդեհի, 924-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, 491-ը՝ թունավորման, 27-ը՝ փլուզման, 11-ը՝ պայթյունի, 2026-ը՝ կենցաղային և այլ դեպքեր։ Հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում, ինչի հետևանքով այրվել է մոտ 639.6 հա տարածք։

ՓԾ ստորաբաժանումների կողմից փրկվել է 41 մարդ։ Դիտարկվող ժամանակահատվածում, տարբեր գործոններով պայմանավորված, ՓԾ ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 3967 տրանսպորտային միջոց և անվտանգ տարածք տեղափոխել 7798 մարդ։ Ժամանակավոր հենակետերը սպասարկել են 127 դեպք, արգելափակումից դուրս են բերել 799 տրանսպորտային միջոց։

Աշխատանքներ են տարվել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ․ իրազեկման և ուսուցման նպատակով հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և անցկացվել է 464 դասընթաց, որին մասնակցություն են ունեցել նաև ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները։

Գետերի հուների, հեղեղատարերի և սելավատարերի վտանգավոր տեղամասերում մաքրման, խորացման և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ հարակից տարածքներում անվտանգ միջավայրի ապահովման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել մի շարք առաջարկություններ։ Մշակվել են արդյունաբերական օբյեկտների անվտանգության վկայագրեր, Վեդի համայնքի և ՀՀ-ում 2 նորակառույց դպրոցների աղետների ռիսկի կառավարման պլաններ։

Աշխատանքներ են իրականացվել պլանների, ծրագրերի մշակման և իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, փրկարարական ուժերի պատրաստության, բժշկական և հոգեբանական աջակցության ցուցաբերման ուղղություններով։

«Առաջին բուժօգնություն» և «Առաջին հոգեբանական օգնություն» թեմաներով դասընթացներ են անցկացվել ՆԳՆ փրկարարական և ոստիկանության ծառայողների, այլ գերատեսչությունների աշխատակիցների հետ, ինչպես նաև դպրոցներում և մանկապարտեզներում։

Կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները լսելուց հետո Ծառայության Տնօրենը տվեց հստակ կարգադրություններ և հանձնարարականներ՝ մատնանշելով տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Փրկարար ծառայության տնօրենը կարգադրեց աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով կատարողականը և աշխատանքային կարգապահությունը։

Կամո Ցուցուլյանը հանձնարարեց զբոսաշրջության ակտիվացմամբ և գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված՝ վերահսկողությունն ուժեղացնել բուսածածկ և խոտածածկ տարածքներում՝ հրդեհների առաջացումը կանխարգելելու նպատակով։ Միաժամանակ ուսումնասիրություններ անցկացնել սողանքավտանգ գոտիներում, քարաթափման վտանգավոր հատվածներում, անհրաժեշտության դեպքում ակտիվ մասնակցություն ցուցաբերել հարկադիր քարաթափման աշխատանքներին:

Ամփոփելով եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց շարքային անձնակազմին՝ բարեխիղճ ծառայության և պատրաստակամության համար, նշելով, որ առանձնակի բարդության դեպքերի պատշաճ արձագանքման և լավագույնս կատարած աշխատանքի համար խրախուսվել են մի շարք փրկարարական ծառայողներ։

Հաշվետու ժամանակահատվածում կատարած արդյունավետ աշխատանքի և կատարողականի համար բարձր գնահատվեց Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների, Հոգեբանական աջակցության բաժնի և Բժշկական ապահովման վարչության գործունեությունը։

Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենն ամփոփեց արդյունքները՝ դրական գնահատելով կատարված աշխատանքները, տվեց մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։