Ալեքսեյ Նավալնին արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Բանտում մահացած ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին։ Այն շնորհվում է անձանց, որոնք ակնառու ներդրում ունեն խաղաղության և միջազգային փոխըմբռնման գործում, գրում է Deutsche Welle-ն։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Դրեզդենում մայիսի 12-ին։ Մրցանակը կստանա քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան։

Դրեզդենյան խաղաղության մրցանակը շնորհվում է 2010 թվականից։ Դափնեկիրների թվում են երկու ռուսներ՝ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը (2010 թվականին) և ռազմական սպա Ստանիսլավ Պետրովը (2015 թվականին), որոնք 1983 թվականին կանխել են ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր միջուկային հակամարտությունը։

Նավալնին նաև ստացել է American Civic Courage Award, Ժնևի Մարդու իրավունքների ֆորումի Courage Award, Freedom Forum Free Speech Award և այլ մրցանակներ՝ ժողովրդավարական արժեքների ու քաղաքացիական ներգրավվածության խթանման համար:

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար շրջանի Խարպ քաղաքի գաղութում։ Մահվան եզրակացությունում ասվում է, որ մահվան պատճառները «բնական» են։ Քաղաքական գործչի գործընկերները կարծում են, որ Նավալնին սպանվել է։