Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է նախապատերազմյան ժամանակների սկսվելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Աշխարհը թևակոխել է նախապատերազմական ժամանակաշրջան՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի և այլ ավտորիտար երկրների գործողությունների պատճառով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը։

«Մենք հետպատերազմյան աշխարհից տեղափոխվել ենք նախապատերազմյան աշխարհ։ Ռուսաստանը սպառնում է մեր հարեւաններին։ Չինաստանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում։ Իրանն օգտագործում է իր վստահված անձանց՝ Մերձավոր Արևելքից մինչև Եմենի նեղուց, տարածաշրջանային քաոս առաջացնելու համար։ Իսկ Հյուսիսային Կորեան անընդհատ թափահարում է իր միջուկային թուրը: Այս չարամիտ ուժերը գնալով ավելի են միավորվում, իսկ մեր ժողովրդավարությունը նրանց խաչմերուկում է»,- The Telegraph-ում գրել է Շափսը ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված սյունակում:

Այս ֆոնին, ըստ բրիտանացի պաշտոնյայի, Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ուժեղացնեն իրենց ընդհանուր պաշտպանունակությունը և պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի 2%-ին։

«Սակայն որոշ երկրներ դեռևս չեն կարողանում հասնել նույնիսկ 2%-ի։ Սա չի կարող շարունակվել: Մենք չենք կարող մեզ թույլ տալ խաղալ «ռուսական ռուլետկավ մեր ապագայի հետ»,- ասել է Շափսը:

Մինչ այս, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էր հայտարարել նախապատերազմական ժամանակների սկիզբի մասին։ Նրա խոսքով՝ այս պահին «բառացիորեն ցանկացած սցենար» հնարավոր է, եվրոպական երկրները նման իրավիճակ չեն ապրել 1945 թվականից ի վեր։