Հաագայում 44 երկրներ աջակցել են Ուկրաինայում պատերազմի համար ՌԴ-ի դեմ հատուկ տրիբունալի ստեղծմանը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաագայում տեղի ունեցած «Արդարության վերականգնում Ուկրաինայի համար» համաժողովի քաղաքական հռչակագիրը ստորագրել են 44 պետություններ, որն աջակցություն է հայտնում ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի ստեղծմանը և ՌԴ-ի սառեցված ակտիվներն Ուկրաինայի օգտին օգտագործելու նախաձեռնություններին։

Այն մինչ այժմ ստորագրել են Ալբանիան, Անդորրան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Կանադան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Լատվիա, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոլդովան, Մոնակո, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան Սան Մարինոն, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։ Համաժողովին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 57 երկիր։

Հռչակագրին միացած երկրները դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և կարգի կոպտագույն խախտում և հիշեցնում են ՄԱԿ-ի դատարանի 2022 թվականի մարտի 16-ի որոշումը, որով Ռուսաստանը պարտավորվում էր դադարեցնել ռազմական գործողությունները։

Երկրները կոչ են անում մեծացնել համատեղ ջանքերը՝ ապահովելու պատշաճ հետաքննություն և պատասխանատվություն միջազգային իրավունքի բոլոր խախտումների համար, որոնք կատարվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ, ներառյալ՝ ագրեսիայի հանցագործությունը:

Երկրները հաստատում են իրենց մտադրությունները՝ աշխատելու հատուկ տրիբունալի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար, ինչը կնպաստի ՌԴ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության պատժին և «ողջունում է զգալի առաջընթացն այս ուղղությամբ»՝ կոչ անելով պետություններին և միջազգային կազմակերպություններին օգնել մշակել իրավական դաշտ ու միջազգային աջակցություն այս գործընթացն ավարտին հասցնելու համար: Երկրները նաև ողջունում են  Նիդերլանդների պատրաստակամությունը՝ ընդունելու հատուկ տրիբունալը։

Փաստաթուղթը նաև ողջունում է Ուկրաինային պատճառված վնասի փոխհատուցմանը, վնասի ռեգիստրի մեկնարկը, որը դիմումների ընդունումը սկսում է ապրիլի 2-ից։

Երկրները վստահեցնում են, որ իրենց իրավասությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության սուվերեն ակտիվները սառեցված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել ագրեսիան Ուկրաինայի դեմ և չի վճարել պատճառված վնասը, ինչպես նաև ողջունում են այդ ակտիվները և դրանցից ստացված եկամուտներն ի նպաստ Ուկրաինայի օգտագործելու հնարավորության քննարկումները: