Թայվանում տեղի է ունեցել վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժը

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Թայվանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Սա կղզուն հարվածած ամենահզոր երկրաշարժն է վերջին 25 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ առնվազն 26 շենք է փլուզվել, որոնց կեսից ավելին՝ արևելյան Հուալյան շրջանում, որտեղ էլ գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնը։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Շուրջ 20 մարդ դեռ փլատակներում է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ հարավային Օկինավա պրեֆեկտուրային են հասել ցունամիի փոքր ալիքներ, որոնց հզորությունն աստիճանաբար նվազել է։ Ճապոնիայի հարավում և Ֆիլիպիններում ցունամիի վտանգ է հայտարարվել, որն այնուհետև չեղարկվել է։ Թայվանը նույնպես ցունամիի վտանգ է հայտարարել, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ դրա վտանգն անցել է։

Ճապոնիայի սեյսմոլոգիական ծառայությունը ցնցումների ուժգնությունը գնահատել է 7,7 մագնիտուդ, ԱՄՆ-ինը՝ 7,4:

Երկրաշարժին հաջորդել է առնվազն 25 հետցնցում։ Ըստ Չինաստանի կենտրոնական լրատվամիջոցի՝ ցնցումները զգացվել են երկրի Ֆուցզյան նահանգում։

Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։