100 օրվա ընթացքում քրեական գործ է հարուցվել 4 օրենքով գողի նկատմամբ․ Արմեն Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Օգոստոսի 20-ին լրացավ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնավարման 100 օրը, որի կապակցությամբ այսօր հրավիրվել էր ամփոփիչ մամուլի ասուլիս։ 

Ամփոփելով ոստիկանության պետի պաշտոնում Վ․ Օսիպյանի կողմից իրականացված աշխատանքները՝ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ներկայացրեց գողությունների, սպանությունների, թմրամիջոցների հայտնաբերման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված աշխատանքների  համառոտ վիճակագրությունը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է բացահայտման դեպքերի թվի աճ։ 

«100 օրվա ընթացքում առանցքային է դարձել հանցավոր խմբերի և դրանց պարագլուխների դեմ պայքարը։ Այս ընթացքում քրեական գործ է հարուցվել 4 օրենքով գողի նկատմամբ»,- ասաց Արմեն Ղուկասյանն՝ ընդգծելով, որ քրեածին տարրերն արմատախիլ անելը Ոստիկանության գործունեության կարևոր թիրախներից մեկն է։ 

Ըստ Ղուկասյանի՝ ոստիկանության համակարգում հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 110 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 68 ծառայող,  6-ն ազատվել է աշխատանքից, 25-ի վերաբերյալ էլ հարուցվել են քրեական գործեր։ «Իրականացվել է նաև աուդիտ, արձանագրվել է 203 մլն դրամի ֆինանսական խախտում, որից վերականգնվել է 44 մլն դրամը»,- ասաց նա։

Արմեն Ղուկասյանը նշեց նաև, որ Վալերի Օսիպյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում լրջագույն քայլեր են կատարվել Ոստիկանություն-ԶԼՄ-ներ համագործակցության ուղղությամբ, պատասխաններ են տրվել տասնյակ հարցումների, միևնույն ժամանակ ակտիվացել է նաև Ոստիկանության աշխատողների ֆեյսբուքյան կապը հասարակության հետ։ 

Խոսելով միջազգային ասպարեզում ոստիկանության կողմից իրականացված քայլերի մասին՝ Ղուկասյանը նշեց, որ ակտիվացել են շփումները ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների հետ։