Ահաբեկչությունից տուժածները «Կրոկուս»-ի ադրբեջանցի սեփականատիրոջ դեմ դիմում են ներկայացրել՝ քրեական գործ հարուցելու պահանջով

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Փաստաբան Իգոր Տրունովը, որը ներկայացնում է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության 11 տուժածների շահերը, դիմում է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել սեփականատերերի դեմ՝ «ոչ անվտանգ ծառայություններ մատուցելու համար»։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, որին վկայակոչում է Meduza-ն։

Տրունովի խոսքով՝ դիմումը ներկայացվել է 11 տուժածների, ինչպես նաև զոհերի հարազատների անունից։ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին ուղղված հայտարարության մեջ ասվում է, որ  օբյեկտի սեփականատերերը, հնարավոր է, պատշաճ կերպով ներգրավված չեն եղել օբյեկտի հրդեհային պաշտպանության գործում։ Այսպիսով, փաստաթղթում ասվում է, որ համերգասրահի բեմի վարագույրը «մի քանի վայրկյանում» բռնկվել է, ինչը, ըստ պաշտպանական կողմի, կարող է վկայել հրդեհային անվտանգության կանոնների խախտման մասին. վարագույրը պետք է պատրաստված լինի հրակայուն գործվածքից։

«Հրդեհը բռնկվելուց վայրկյանների ընթացքում դահլիճի նստատեղերը ևս բռնկվել են և վառվել, այն դեպքում, երբ դրանք պետք է պատրաստված լինեին հրակայուն նյութերից»,- ասվում է դիմումի մեջ։

Փաստաթղթում նաև ասվում է, որ  ոչ աշխատանքային վիճակում են եղել «հրդեհաշիջման ջրի վարագույրը» և ծխի հեռացման համակարգը։ Տրունովը նաև նշել է, որ, ըստ վկաների ցուցմունքների, ահաբեկչության և տարհանման պահին վթարային ելքերը փակ են եղել։

Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ այրված «Կրոկուս Սիթի Հոլլի» սեփականատերը Crocus Group-ն է, որի նախագահն է Արազ Աղալարովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամին։ Աղալարովի որդին՝ Էմինը, Crocus Group-ի առաջին փոխնախագահն էր մինչև 2023 թվականը։ Նա Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է։