Բորելը ողջունել է Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները ու բարեփոխումների կոչ արել

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է մայիսի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։

«Մունիցիպալ  ընտրությունների հանգիստ և պրոֆեսիոնալ անցկացումը պատվում է Թուրքիային և ցույց  տալիս քաղաքացիների նվիրվածությունը տեղական ժողովրդավարությանը: Հիմնարար իրավունքներն ու ժողովրդավարությունը մեր հարաբերությունների հիմքում են, ակնկալում ենք միասին աշխատել բարեփոխումների ուղղությամբ, որոնք Թուրքիան ավելի կմոտեցնեն ԵՄ-ին»,- գրել է Բորելը X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը հիմադրումից ի վեր կրել է  իր ամենախոշոր պարտությունը։

Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի նախնական արդյունքներով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ CHP-ն, հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։ Անկարայում ընդդիմադիր գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է  ձայների 60,38 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրգուտ Ալթինոքը 31,69 տոկոսը, Ստամբուլում գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 51,14 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը 39,59 տոկոսը, Իզմիրում ընդդիմադիր Ջեմիլ Թուգայը ստացել է ձայների 48,96 տոկոսը, իշխող ուժից Համզա Դաղը 37,06 տոկոսը։

 

Էմմա Չոբանյան