ՌԴ Պետդումայում առաջարկել են փակել Wildberries-ը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Ռուսական խոշորագույն օնլայն խանութներից մեկը՝ Wildberries ընկերությունը, պետք է փակվի, քանի որ այն վարձում և հովանավորում է անօրինական միգրանտներին»,- հայտարարել է «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, փոխանցում է The Moscow Times-ը։
«Եթե ընկերության ղեկավարը գտնվում է Forbes-ի ցուցակում, իսկ նրա հաճախորդները միլիոնավոր մարդիկ են, ապա դա նրան իրավունք չի տալիս թքել Ռուսաստանի օրենքների վրա և քողարկել անօրինական ներգաղթյալներին», – գրել է Միրոնովը իր Telegram-ի ալիքում։

Նրա խոսքով՝ Wildberries-ն իրեն հակադրում է երկրին և խանգարում է իրավապահ մարմինների աշխատանքին։ Այս առնչությամբ պատգամավորը կոչ է արել Քննչական կոմիտեի ղեկավարությանը և այլ իրավապահ մարմիններին կոշտ արձագանքել ընկերության գործողություններին։ Միաժամանակ Միրոնովը խորհուրդ է տվել Wildberries-ին աշխատել այլ երկրում կամ ընդհանրապես չաշխատել։

Անցյալ շաբաթ, Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվեց 144 մարդ, վիրավորվեց 551-ը, իրավապահ մարմինները սկսեցին ռեյդեր իրականացնել անօրինական միգրանտներին հայտնաբերելու համար:
Ստուգումներից մեկը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքի Wildberries-ի պահեստում։ Ոստիկանության և Ռուսաստանի ազգային գվարդիայի ներկայացուցիչները ստուգել են ընկերության գրեթե հինգ հազար աշխատակիցների փաստաթղթերը, այդ թվում՝ զինգրքույկները։ Հաղորդվել է մի քանի տասնյակ ձերբակալվածի մասին։