Կրեմլը ՀՀ բանկերի կողմից «Միր» քարտերն ընդունելուց հրաժարվելը բացատրում է ԱՄՆ ճնշմամբ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելըԿրեմլը անբարյացակամ քայլ չի համարում, այլ բացատրում է որպես ԱՄՆ-ի աննախադեպ ճնշում, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ շատ երկրներ են բախվում ԱՄՆ աննախադեպ ճնշմանը՝ երկրորդային պատժամիջոցների սպառնալիքներ, պատժամիջոցների սպառնալիքներ և այլն։ Եվ, իհարկե, տնտեսական կառույցները, ընկերությունները, բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները միջոցներ են ձեռնարկում ռիսկերից պաշտպանվելու համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք հայկական բանկերի դիրքորոշումը «հակառուսականության գծի արտացոլում է»։

«Սա չի նշանակում, որ մենք չենք շարունակում մեր հայ ընկերների հետ աշխատանքը՝ սեփական ռիսկերը չեզոքացնելու և իրավիճակը շտկելու համար։ Դա հնարավոր է, և մենք մեր հայ ընկերների հետ շարունակում ենք քննարկել ամերիկացիների աննախադեպ ճնշումների հետևանքով հասցված վնասի փոխհատուցման ուղիները»,-հայտարարել է Դմիտրի Պեսկովը։