«Կրոկուս»-ի վրա հարձակումից առաջ Թեհրանը Մոսկվային նախազգուշացրել է սպասվող ահաբեկչության մասին․ Reuters

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը նախազգուշացրել է Մոսկվային Ռուսաստանի տարածքում հնարավոր խոշոր ահաբեկչության մասին «Կրոկուս սիթի հոլի» վրա հարձակումից առաջ, որի հետևանքով զոհվել է 144 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։
«Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր առաջ Թեհրանը Մոսկվային փոխանցել է Ռուսաստանի ներսում հնարավոր խոշոր ահաբեկչության մասին տեղեկությունը, որը ձեռք էր բերվել Իրանում մահաբեր պայթյունների հետ կապված ձերբակալվածների հարցաքննությունների ժամանակ», – ասել է աղբյուրներից մեկը:

Հունվարին Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել էր, որ ձերբակալել է 35 մարդու, ովքեր առնչություն ունեն հունվարի 3-ին հարավ-արևելյան Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետ, որոնց զոհ է դարձել մոտ 100 մարդ: Հունվարի 19-ին նախարարությունը հայտարարեց «Իսլամական պետության» Աֆղանստանում տեղակայված ճյուղի՝ «Վիլայաթ Խորասան»-ի հրամանատարի ձերբակալության մասին։ Երկրորդ աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ նախապատրաստվող հարձակման մասին Թեհրանի հաղորդագրության մեջ որևէ կոնկրետ մանրամասն չի հաղորդվել ո՛չ տեղի, ո՛չ էլ հստակ թիրախի մասին։

«Նրանց (խմբավորման անդամներին) հանձնարարված է եղել նախապատրաստվել Ռուսաստանում լայնածավալ օպերացիայի։ Ահաբեկիչներից մեկը (Իրանում ձերբակալված) հայտնել է, որ խմբովորման որոշ անդամներ արդեն մեկնել են Ռուսաստան»,-ասել է երկրորդ աղբյուրը։
Երրորդ աղբյուրը՝ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան, ասել է. «Քանի որ Իրանը երկար տարիներ ահաբեկչական հարձակումների զոհ է դարձել, երկրի իշխանությունները կատարել են Մոսկվային նախազգուշացնելու իրենց պարտավորությունը՝ հիմնվելով ձերբակալված ահաբեկիչներից ստացված տեղեկատվության վրա»:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չեխիայի, Շվեդիայի, Լատվիայի և Հարավային Կորեայի դեսպանատները զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։
Նույն օրը ԱԴԾ-ն հայտարարեց Մոսկվայի սինագոգի վրա ահաբեկչական հարձակումը կանխելու մասին, որը, իբր, նախապատրաստել էին Աֆղանստանում ԻԼԻՊ-ի բջիջ հանդիսացող՝ «Վիլայաթ Խորասանի» գրոհայինները (նույն խումբը համարվում է «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հեղինակը)։ Ղազախստանի երկու քաղաքացիներ կասկածվում էին Մոսկվայի սինագոգի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։