Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնում է, որ ընդդիմությունը հաղթում է 35 քաղաքների ընտրություններում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի Բարձրագույն  ընտրական հանձնաժողովի (YSK) նախագահ Ահմեդ Եները հայտարարություն է տարածել մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։

Նշելով, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 78,11 տոկոս՝ Եները հայտարարել է, որ քվեատուփերի 99 տոկոսը բացվել։ Եներն ասել է, որ  նախնական արդյունքներով՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը ստացել է 35 քաղաքապետի պաշտոն, իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը՝ 24, քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը՝ 10, Ազգայնական շարժում կուսակցությունը՝ 8,  Yeniden Refah Partisi-ն 2, Büyük Birlik Partisi-ն՝ 1, İyi Parti-ն՝ 1։

Նշենք, որ քվեաթերթիկների 99․82 տոկոսի մշակմամբ՝ CHP-ն հավաքել է ձայների ավելի քան 37,74 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,49 տոկոսը։

Անկարայում ընդդիմադիր գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է  ձայների 60,35 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրգուտ Ալթինոքը՝ 31,69 տոկոսը, Ստամբուլում՝ գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 51,09, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը՝ 39,59 տոկոսը, Իզմիրում ընդդիմադիր Ջեմիլ Թուգայը ստացել է ձայների 48,90, իշխող ուժից Համզա Դաղը՝ 37,07 տոկոսը։ Թուրքիայում բոլոր խոշոր քաղաքներում հաղթել է ընդդիմությունը։