ՌԴ-ում ազգամիջյան և միգրացիոն քաղաքականության համար պատասխանատու մարմին կստեղծվի

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ իշխանությունները քննարկում են նոր գերատեսչության ստեղծման հարցը, որը պատասխանատու կլինի ազգամիջյան և միգրացիոն քաղաքականության համար։ Այս մասին հայտնում  Ведомости-ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի և կառավարության մի քանի աղբյուրները, գրում է Meduza-ն։

Ենթադրվում է, որ նոր գերատեսչությունը անմիջականորեն ենթարկվելու է նախագահին, ինչպես ՆԳՆ-ն ԱԳՆ-ն, ԱԻՆ-ը, ՊՆ-ն, Արտաքին հետախուզության ծառայությունը, ԱԴԾ-ն և Ազգային գվարդիան։

Թե ինչպիսին է լինելու նոր գերատեսչության ձևաչափը՝ դեռ որոշված չէ։ Լրատվամիջոցի մի շարք աղբյուրներ ասել են, որ դա լինելու է նախարարություն, մյուսներն էլ հայտնել են, որ խոսքը նախագահին առընթեր գործակալության մասին է։ Ըստ լրատվամիջոցի զրուցակիցների՝ ազգամիջյան և միգրացիոն քաղաքականության համար պատասխանատու նոր կառույցի ստեղծումը կքննարկվի ապրիլի 24-ին Ազգամիջյան հարաբերությունների նախագահական խորհրդի նախագահության նիստում, որին կմասնակցի Վլադիմիր Պուտինը։

Աղբյուրները դժվարացել են ասել, թե ով կարող է գլխավորել նոր կառույցը՝ նշելով միայն, որ դա լինելու է իրավապահ մարմիններից մեկի բարձրաստիճան պաշտոնյա։