Սա շրջադարձային կետ է․ Էրդողանն ընդունել է ՏԻՄ ընտրություններում պարտությունը

Լուրեր

18.05.2024 | 14:41
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. կա զոհ և տուժած
18.05.2024 | 14:26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում
18.05.2024 | 14:05
Նավթի գներն աճել են
18.05.2024 | 13:49
Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
18.05.2024 | 13:40
Ստրասբուրգում Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ
18.05.2024 | 13:33
Երևանի թանգարանները ցուցահանդեսներով, համերգներով ու շնորհանդեսներով կտոնեն «Թանգարանային գիշերը»
18.05.2024 | 13:16
Փարիզի փոխքաղաքապետը հյուրընկալել է Երևանի ավագանու պատվիրակությանը
18.05.2024 | 12:51
Ճանապարհը կառուցենք՝ անվտանգություն կլինի. Գնել Սանոսյանն այցելել է Կիրանց
18.05.2024 | 12:44
Երևանում անցկացվող «Մեկ վազք» միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
18.05.2024 | 12:34
Տավուշի թեմի առաջնորդը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
18.05.2024 | 12:08
Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով
18.05.2024 | 12:00
Թենիս խաղացե՛ք, վազե՛ք, հեծանիվ քշե՛ք և լավ սովորեք. Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 11:47
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ
18.05.2024 | 11:25
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
18.05.2024 | 11:09
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանից ուղերձով դիմել է քաղաքացիներին՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր գլխավորած ուժի պարտության հետ։

«Ժողովրդի կամքը դրսևորվում է քվեատուփի մոտ, ժողովուրդը քվեաթերթիկի միջոցով արտահայտում է իր կարծիքը՝ իր ուղերձը հասցնելով քաղաքական գործիչներին»,- հայտարարել է նա։ Էրդողանը ընտրության արդյունքնեն իր կուսակցության համար «շրջադարձային կետ» է որակել, սակայն խոստացել է «հարգել ազգի որոշումը»։

«Մայիսի 14-28-ի ընտրություններում մեր հաղթանակից 9 ամիս անց, ցավոք, մենք չհասանք այն արդյունքներին, որոնց հույս ունեինք ՏԻՄ ընտրություններում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով․

«Մեր կուսակցության մարմիններում ՏԻՄ ընտրությունների արդյունքները կգնահատենք հրապարակայնորեն և համարձակորեն ինքնաքննադատությամբ ենք զբաղվելու։ Մենք միշտ կանգնած ենք եղել ժողովրդավարության կողքին, այսօր էլ շարունակում ենք գործել նույն պատասխանատվությամբ՝ իշխանությունը ժողովրդի կամքից վեր չդնելով։ «Մենք առավելագույն ճշգրտությամբ և օբյեկտիվությամբ կգնահատենք քվեատուփի մոտ ժողովրդի կողմից տրված ուղերձները և համապատասխան քայլեր կձեռնարկենք»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 31-ին կայացած  ՏԻՄ ընտրություններում երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթում է ընդհանուր պատկերում՝ առաջ անցնելով Էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ քվեաթերթիկների 99․82 տոկոսի մշակմամբ՝ CHP-ն հավաքել է ձայների ավելի քան 37,74 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,49 տոկոսը։