Արման Թաթոյանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռ չի ներկայացրել վերջնական դիրքորոշում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանն անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս չի ներկայացրել իր վերջնական դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ լրատվության բաժնից: ՄԻՊ հայտարարության մեջ նշված է, որ Պաշտպանի աշխատակազմում այս պահին համապարփակ ուսումնասիրություն է իրականացվում թեմայի վերաբերյալ։

«Միաժամանակ պետք է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում մշտապես բարձրացվել են մարդու իրավունքների լրջագույն խախտումները։ Հիմնարար խախտումներ են արձանագրվել նաև հենց Արման Թաթոյանի զեկույցներում (2016 թվականի հուլիսյան իրադարձությունների, հոգեբուժական կազմակերպություններում մարդու իրավունքների վիճակի, քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման մասին զեկույցներում և այլն):

Ավելին, Արման Թաթոյանն 2008 թվականին անմիջականորեն մասնակցել է Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի կազմմանը, ղեկավարել է Երևանի Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականության իրավունքի ու Մարտի 1-ի գործերով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցի կազմման աշխատանքները:

Հաշվի առնելով այս ամենը՝ երեկ տարածված հայտարարությունից ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մասին ընդամենը նախնական գնահատական էր երևույթին առհասարակ:

Ավելին, նույն հայտարարության մեջ խոսվում է նաև դատական համակարգում խնդիրների, դրանց նախկինում պատշաճ ուշադրություն չդարձնելու մասին»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ: