Չարբախում կատարված դանակահարությունը բացահայտվել է դեպքից ժամեր անց

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 18-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում դանակահարություն էր կատարվել… Դեպքից րոպեներ անց մի տղամարդ ոստիկանության Չարբախի բաժանմունք մտավ: Հայտնում էր, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են: Դանակահարության մասին ոչ մի խոսք: Չէր ճանաչում վնասվածք հասցնողին: Վերնաշապիկն ու դեմքն արյունոտ էին, ճակատին քերծվածքներ կային: Ոստիկանները շտապօգնություն կանչեցին: Տուժողը տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից քիչ անց ոստիկանության Չարբախի բաժանմունքում ահազանգ ստացվեց, որ տղամարդը ճակատի քերծվածքներից բացի, որովայնի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք ունի: Թաքցրել էր, կամ տաք էր եղել, չէր նկատել, որ նաև դանակով են խփել: Ոստիկաններն անհետաձգելի որոնողական աշխատանքներ սկսեցին: Անհրաժեշտ էր պարզել, որտեղ էր կատավել դեպքը, տուժողը հստակ հասցեն չէր հիշում, նաև ականատես վկաներ հայտնաբերել: Միջոցառումները շարունակվեցին և դանակահարությունը բացահայտվեց ժամեր անց` համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում: Համայնքային ոստիկանները նախ ճշտել էին, թե դեպքը որտեղ է կատարվել, ապա բնակիչների շրջանում իրականացրած հարցումների արդյունքում պարզել, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Շարուրի փողոցի բնակիչ Նվեր Բաղդասարյանը: Նույն օրը նշված փողոցից Բաղդասարյանը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին: Նվեր Բաղդասարյանը հենց իրենց շենքի շքամուտում էր դանակահարել տուժողին, որն, ըստ նախնական տվյալների, ալկոհոլի ազդեցության տակ բարձրաձայն հայհոյել էր` չընդունելով շենքի բնակիչների դիտողությունները, վեճի բռնվել Բաղդասարյանի հետ: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նվեր Բաղդասարյանը ձերբակալված է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն