Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ– ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Քաղաքականություն
30.03.2024 | 13:40Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի ներկա իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնությունների վրա։