Գայանե Խաչատրյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ
Քաղաքականություն
29.03.2024 | 19:13Այսօր Դատավորների ընդհանուր ժողովի կողմից կայացած քվեարկության արդյունքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը։