ՌԴ-ն հայտնել է Բելգորոդում բազմահարկ բնակելի շենքին ԱԹՍ-ի բախվելու մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բելգորոդը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով, անօդաչու թռչող սարքը բախվել է բազմաբնակարան շենքին։

«Պայթյունի հետևանքով, ցավոք, մարդ է մահացել»,- Telegram-ում գրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ տեղական Telegram-ալիքները տեսանյութ էին հրապարակել, որում, իբր, երևում է, որ անօդաչու թռչող սարքը թռչում է Բելգորոդի բնակելի թաղամասով, մխրճվում բազմահարկ բնակելի շենքի մեջ և պայթում։ BelPlus հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱԹՍ-ն մխրճվել է Բելգորոդի Գուբկինի և Շչորսա փողոցների խաչմերուկում գտնվող տան մեջ։

«Երկու մարդ տուժել է։ Մահացած տղամարդու կինը ստացել է գլխի փակ վնասվածք, դեմքի կտրած-ծակած վերքեր և ազդրի մակերեսային այրվածք։ Շտապօգնության մեքենան կնոջը տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Մեկ այլ բնակիչ ինքնուրույն դիմել է թիվ 2 քաղաքային հիվանդանոց, տղամարդը բեկորային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում»,- ասել է նահանգապետը։

Մարտին Բելգորոդը և Բելգորոդի շրջանն ամեն օր ենթարկվում են հրթիռների և ԱԹՍ-ների հարձակման: Ուկրաինան չի մեկնաբանում այդ հարձակումները։ Մարզի նահանգապետն ավելի վաղ հայտնել էր, որ այս հարձակումների հետևանքով զոհվել է 24 մարդ։

Այժմ Գլադկովը գրում է, որ անօդաչու թռչող սարքի հերթական հարվածի ժամանակ վնասվել են հինգ բնակարանների պատուհաններ և պատշգամբի ապակեպատ հատվածներ, վնասվել է նաև շենքի մոտ կայանված մեքենա։