Էրդողանի՝ մայիսի 9-ին ԱՄՆ նախատեսված այցը հաստատվում է

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 9-ին ԱՄՆ նախատեսված այցը հաստատվում է։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպելու է Անկարա ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտպանական հարցերի հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման օրակարգում է նաև մայիսի 9-ին նախագահ Էրդողանի ծրագրված այցը ԱՄՆ։

Հաղորդվում է, որ այսօր կայանալիք հանդիպմանը Քալընը կքննարկի երկկողմ հարաբերություններին, Ուկրաինայի և Գազայի պատերազմներին, ԻԼԻՊ-ի և PKK-ի դեմ պայքարին, մայիսի 9-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցին առնչվող հարցեր։

Reuters-ն էլ, վկայակոչելով թուրքական իր աղբյուրին, գրում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 9-ին կայցելի ԱՄՆ։

Էրդողանի՝ մայիսին ԱՄՆ կատարելիք այցի մասին ավելի վաղ հայտնել էր թուրքական Hurriyet-ը։

ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտվելուց հետո Էրդողանն այդպես էլ ընդունելության չի արժանացել Սպիտակ տանը։ Անկարան ակտիվ ջանքեր էր գործադրում հանդիպման կազմակերպման համար։ Այս այցը կլինի նաև Բայդեն-Էրդողան առաջին հանդիպումը, որը տեղի կունենա Սպիտակ տանը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Էրդողանը Բայդենի հետ հանդիպումներ է ունեցել միջազգային գագաթնաժողովների ժամանակ, իսկ վերջին անգամ նրանք հանդիպել են անցյալ տարվա հուլիսին Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Էմմա Չոբանյան