Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը ծրագրում էր մարտի 28-ին հեռարձակել ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միջազգային նորմերի խախտմամբ արված հարցազրույցը։ Հեռուստաալքիը հարցազրույցի մասին հայտնել էր դեռևս մարտի սկզբին, սակայն նախօրեին այն չի ցուցադրվել։

AzTV-ի խոսնակ Ռուֆաթ Սեիդովն ասել է, որ թեև նախապես հայտարարվել էր, որ հարցազրույցը հեռարձակվելու է մարտի 28-ին, տեղեկությունը հետագայում հեռացրել են AzTV-ի սոցցանցերի էջերից։

«Հարցազրույցի հեռարձակումը միայն մեզանից չէ կախված։ Մենք բախվել են հարցի՝ արդյո՞ք նպատակահարմար է այն հիմա ցուցադրել։ Երեկ մենք չենք էլ հայտարարել, որ հարցազրույցը երեկոյան եթերում ցուցադրվելու է։ Ճիշտ է, մարտի սկզբին մենք անոնսը տվել ենք, սակայն ավելի ուշ պարզվեց, որ անհրաժեշտ են որոշ ճշգրտումներ հարցազրույցի հրապարակման հետ կապված։ Հետևաբար, հեռուստադիտողներին շփոթեցնելուց խուսափելու համար մենք հեռացրել ենք այդ գովազդները մեր բոլոր սոցիալական հաշիվներից: Երեկ կայքերում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, ըստ էության, հղում էր մարտի սկզբին արված հայտարարությանը, որը ջնջվել է»,- ասել է նա։

Միաժամանակ, Սեիդովը նշել է, որ հարցազրույցն ամեն դեպքում հեռարձակվելու է։

«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ։ Երբ հայտնի լինի, կհայտնենք հարցազրույցի օրվա մասին»,- ասել է նա։

Հավելենք, որ AzTV-ն հարցազրույց է անցկացրել նաև Բաքվի  բանտում ապօրինի պահվող Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։

Էմմա Չոբանյան