ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ռուսական զորքերը մարտի 29-ի գիշերը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա, գրում է Current Time-ը։
«Ուկրէներգո» ընկերության տվյալներով՝ ռուս զինվորականները հարվածել են էներգետիկ օբյեկտներին, վնասվել են Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան հատվածների ջերմային և հիդրոէլեկտրակայանները։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն ասել է, որ սա հերթական զանգվածային հարձակումն է երկրի էներգետիկ համակարգի վրա, այս անգամ հարձակման են ենթարկվել Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Չերկասի շրջանների օբյեկտները։ Հարձակման թիրախը եղել են էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտները, գրել է նա։

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել մի շարք կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։ Կամենսկի թաղամասում տղամարդ է վիրավորվել։
Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը ռուսական հեռահար ավիացիայի գիշերային գործունեության հետ կապված խոցել է սեփական և դաշնակից ինքնաթիռները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի շրջանի վրա RM-70 «Վամպիր» բազմակի արձակման հրթիռային համակարգից խոցված 15 հրթիռի մասին։ Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ տուժածներ չկան։

Բելգորոդում հարձակման հետևանքով կոտրվել են 37 բնակարանների ապակիներ, բնակելի շենքերից մեկում արկի բեկորները լրջորեն վնասել են մեկ բնակարանի պատշգամբը։ Վնասվել է 12 ավտոմեքենա։