«Սերբիան երբեք չի ներգրավվի հակաթուրքական դաշինքում». Սերբիայի արտգործնախարար

Լուրեր

19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
19.10.2026 | 17:27
Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում
19.10.2026 | 17:19
ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 17:10
Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին
19.10.2026 | 17:01
Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
Բոլորը

Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը պաշտոնական այցով եկել է Թուրքիա` մասնակցելու հյուպաստոսարանի բացմանը Անթալիայում: Բացման արարողությունից հետո Դաչիչը և  Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն համատեղ մամուլի  ասուլիս են կազմակերպել. փոխանցում է ermenihaber-ը:

Դաչիչը նշել է, որ 2016թ. հեղաշրջման փորձի ժամանակ Սերբիան ոչ թե սպասել է, թե ինչ կպատահի նախագահ Էրդողանին, այլ անմիջապես դատապարտել է հեղաշրջման փորձը: 

«Սերբիան երբեք չի ներգրավվի հակաթուրքական դաշինքում»:

Դաչիչը, հիշեցնելով վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի և Սերբիայի հաճախակի կազմակերպվող այցելությունները, ընդգծել է, որ 2017թ. հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի` Սերբիա կատարած այցի ընթացքում սկիզբ դրվեց մի նոր ժամանակաշրջանի:

Դաչիչը նաև նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ թափ են ստացել, մասնավորապես տնտեսական հարաբերությունները հարթ են ընթանում և դրանից երկու երկրներն էլ գոհ են: Թուրքիայի հետ նպատակ կա զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Սերբիայի արտգործնախարարը նշելով, որ բացված հյուպատոսարանը երկու երկների միջև հարաբերություններն ավելի է զարգացնելու, ասել է. «Հաջորդ տարի նշելու ենք դիվանագաիտական հարաբերությունների 140 ամյակը: Մենք ցանկանում ենք էլ ավելի զարգացնել մեր բարեկամական հարաբերությունները»:

Սերբ նախարարը  շեշտել է այն հանգամանքը, որ սերբ զբոսաշրջիկների համար Անթալիան շատ կարևոր վայր է, որտեղ էլ և բացվում է հյուպատոսարանը: Այդ հյուպատոսությունը ծառայելու է և Թուրքիայում ապրող բալկանյան, և  Սերբիայում բնակվող մուսուլման ժողովուրդների շահերին: