Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Լուրեր

09.05.2024 | 15:33
Ռուս սահմանապահները կհեռանան ՀՀ հինգ մարզերից, ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
09.05.2024 | 15:24
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան ժամանել է Կիև
09.05.2024 | 15:10
Ինչպե՞ս այսօր քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
09.05.2024 | 14:52
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ
09.05.2024 | 14:37
Ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով
09.05.2024 | 14:30
Բնակարանների շուկայում տեմպի նվազում կա․ ինչպես է ազդում ներքաղաքական իրավիճակը անշարժ գույքի շուկայի վրա
09.05.2024 | 14:19
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
09.05.2024 | 14:07
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
09.05.2024 | 13:56
Նավթի գներն աճել են
09.05.2024 | 13:52
ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը
09.05.2024 | 13:49
Մեր բառապաշարում միանալ բառ չկա, համերաշխ ենք բողոքի ալիքի հետ. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 13:45
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ «համաշխարհային բախում թույլ չտալու համար»
09.05.2024 | 13:33
Հաղթանակը նախ և առաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի․ ՀՀ նախագահ
09.05.2024 | 13:20
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին
09.05.2024 | 13:08
«Գազպրոմ»-ը սկսել է վաճառել գույքը պատմության մեջ ռեկորդային կորուստների ֆոնին
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են:

Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Գիվի Միքանաձեն նշել է, որ երկու երկրների առնչությունները ոչ միայն մշակութային եւ պատմական կապերով են սերտ, այլ նաեւ շատ են նմանությունները խորհրդարանական կառավարման համակարգում:

Անդրադարձ է եղել միջխորհրդարանական կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Հանդիպմանը մասնակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: