Էրդողանի կուսակցության խոսնակը հայտարարել է, թե «Կրոկուս»-ի ահաբեկչության հետևում օտար երկրի հետախուզություն է կանգնած

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը թուրքական NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։

«Խոսքը մեծ դահլիճի մասին է։ Պետք է իմանալ՝ ուր մտնել, ինչ-որ մեկը պետք է ցույց տա: Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք եկել են Մերձավոր Արևելքից աշխատանք փնտրելու, հանկարծ շատ պրոֆեսիոնալ  են դառնում, նրանց դարձնում եք պրոֆեսիոնալ հարձակվողներ և իրականացնում այս գործողությունը։ Դա չի կարող լինել առանց որևէ պետության հետախուզական աջակցության։ Սա այն  չէ, որն ԻԼԻՊ-ը կարող է միայնակ անել, նման միջոցառումները հովանավորներ ունեն»,- ասել է Չելիքը՝ չնշելով, սակայն, թե ում նկատի ունի։

Նա նաև չի անդրադարձել հարցին, թե ինչ են արել Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից երկուսը։

Մոսկվայում համերգասրահի վրա հարձակման կասկածյալներից երկուսը՝ Տաջիկստանի քաղաքացիներ Ռաչաբալիզոդա Սաիդաքրամին և Շամշիդին Ֆարիդունին, «ազատորեն Թուրքիայից մեկնել են Ռուսաստան», ավելի վաղ AFP-ին հայտնել էր թուրք պաշտոնյաներից մեկը՝ անանունության պայմանով։ Նա ասել էր, որ երկուսն էլ հարձակումից անմիջապես առաջ որոշ ժամանակ անցկացրել են Թուրքիայում և Ստամբուլից Ռուսաստան են մեկնել նույն չվերթով։

Թուրքական իշխանությունները պարզել էին, որ կասկածյալներից Ֆարիդունին փետրվարի 20-ին մեկնել է Թուրքիա, իսկ մարտի 2-ին վերադարձել Ռուսաստան Ստամբուլի օդանավակայանով։ Փետրվարի 21-ին կասկածյալը տեղավորվել է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում և վեց օր անց հեռացել: Ըստ թուրքական աղբյուրի՝ նախնական հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ մեկնել է Թուրքիա, քանի որ Ռուսաստանում իր մուտքի արտոնագրի ժամկետը լրացել է։ Փետրվարի 23-ին Ֆարիդունին ութ անգամ հրապարակում է արել սոցիալական ցանցում, որտեղ նշված է «Աքսարայ Ստամբուլ», իսկ լուսանկարներում, ըստ երևույթին, ցուցադրված է Ֆաթիհ մզկիթը։ Մյուս կասկածյալը Ստամբուլ է ժամանել հունվարի 5-ին, նույն օրն իջևանել է Ֆաթիհի հյուրանոցում և հեռացել հունվարի 21-ին։ Ըստ աղբյուրի՝ մարտի 2-ին նա վերադարձել է Մոսկվա Ֆարիդունիի հետ նույն չվերթով։

Էմմա Չոբանյան