Թուրքիան պատրաստվում է մեծացնել պայթուցիկների արտադրությունը՝ Ուկրաինային արկեր մատակարարելու համար․ Bloomberg

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ-ը Թուրքիային խնդրել է մեծացնել ՆԱՏՕ-ին 155 մմ տրամագծի զինամթերքի արտադրության համար պայթուցիկների մատակարարումը, որն Ուկրաինային շտապ անհրաժեշտ է, Bloomberg-ին հայտնել են հարցի քննարկմանը ծանոթ աղբյուրները։

Նրանց կարծիքով՝ պայթուցիկ նյութերի թուրքական մատակարարումները կարող են պոտենցիալ եռապատկել արկերի արտադրությունը։

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև արդեն իսկ հաստատվել են ռազմական կապեր, հիշեցնում է Bloomberg-ը։ Նախկինում Պենտագոնը պայմանագիր էր կնքել թուրքական Arca Defence պաշտպանական ընկերության հետ՝ այս տարի 116 հազար միավոր զինամթերք մատակարարելու համար։ Repkon-ը նաև արկեր կարտադրի ԱՄՆ-ի համար։ Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը դրա ձեռնարկությունները կարտադրեն ամերիկյան արտադրության 155 մմ տրամաչափի ամբողջ զինամթերքի 30%-ը։ Մինչ այս ժամկետը ԱՄՆ-ը նախատեսում է ՆԱՏՕ-ի տրամաչափի արկերի արտադրությունը հասցնել ամսական 100 հազարի։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն աշնանից ի վեր չի կարողացել համաձայնության գալ Ուկրաինային 61,4 մլրդ դոլարի հավելյալ օգնության տրամադրման շուրջ։ Պենտագոնը նախազգուշացրել է, որ առանց այդ օգնության ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել իր դիրքերը։

Ներկայում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարող են Ուկրաինային տարեկան մատակարարել ոչ ավելի, քան 1,2 միլիոն արկ, մինչդեռ Ռուսաստանն ամսական արտադրում է մոտ 250 հազար հրետանային զինամթերք, ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական գնահատականներն է վկայակոչում CNN-ը։

Առայժմ ռեսուրսների ընդհանուր հավասարակշռությունը Ռուսաստանին առավելություն է տալիս մարտի դաշտում, սակայն ԱՄՆ-ի օգնության տրամադրումը կարող է ազդել իրավիճակի վրա։ Մարտի սկզբին Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներն անհրաժեշտ միջոցներ են հավաքել Ուկրաինայի զինված ուժերի համար 800 հազար արկ գնելու նպատակով։ Այս զինամթերքը կարող է առաջնագծում լինել արդեն մարտ-ապրիլ ամիսներին, գրում է Bloomberg-ը։