Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Կրոկուս սիթի հոլլ»-ում տեղադրված հրդեհաշիջման համակարգն ահաբեկչության օրը նորմալ աշխատել է, «Ռոսիա 24» հեռուստաալիքին հայտնել է «Կրոկուս սիթի հոլլ»-ի սեփականատեր Արազ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը, գրում է Մեդուզան:

«Դահլիճում միանշանակ աշխատել է ծխի արտանետման համակարգը։ Կադրերում տեսնում ենք, որ երբ հրկիզումը սկսվել է, դահլիճը ծխի մեջ չի եղել, այսինքն՝ տեսանելիությունը պահպանվել է։ Մենք մեր տանիքին հսկայական ագրեգատ ունենք»,- ասել է նա։

Աղալարովը նաև վստահեցրել է, որ համերգասրահի բոլոր վթարային ելքերը բաց են եղել։ Այնուամենայնիվ, մարդիկ, որոնք փորձել են փախչել, հանդիպել են անձնակազմի համար նախատեսված կողպված դռներին, ասել է նա: Հրդեհային հիդրանտը, ըստ Աղալարովը, աշխատանքային վիճակում է եղել, տեխնիկայի համար մուտքն ապահովված է եղել, համերգասրահի անվտանգությունը նույնպես, նորմալ է աշխատել։

«Կատարվածի լույսի ներքո սա, հավանաբար, օրենսդրության վերանայման կարիք ունի: Բայց մենք գործել ենք այն շրջանակում, ինչ ունեինք այն ժամանակ»,- ասել է նա։

Ահաբեկչությունից անմիջապես հետո Crocus International-ը հայտարարել է, որ հրդեհից ավերված համերգասրահը կվերականգնվի։ Աղալարովը, սակայն, ասել է, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ։

«Կարծում եմ՝ մենք միակը չենք, որ իրավունք ունենք որոշում կայացնելու։ Մենք կառաջնորդվենք նահանգապետի, իշխանությունների, գուցե, պարոն նախագահի և ժողովրդի ընդհանուր կարծիքով։ Մեր կողմից, թե ինչ պետք է արվի այնտեղ, պետք է լինի հուշահամալիրով վերականգնված դահլիճ կամ հուշահամալիր, կամ դահլիճը պետք է լինի մեկ այլ վայրում։ Ես այժմ միանշանակ չեմ կարող պատասխանել այս հարցին, դեռ շատ վաղ է»,- ասել է նա։

Մարտի 22-ի երեկոյան զինված անձինք ներխուժել են «Կրոկուս սիթի հոլլ», կրակ բացել համերգի այցելուների ուղղությամբ, ապա հրկիզել դահլիճը։ Վերջին տվյալներով՝ համերգասրահի վրա հարձակման հետևանքով զոհվել է 143 մարդ, ևս 360-ը՝ վիրավորվել։ Ականատեսները պատմել են, որ երբ փորձել են դուրս գալ այրվող շենքից, իրենց ճանապարհին փակ դռներ են եղել։